09 12 2020

Կեղծիքով իշխանության եկած մարդը, ավերելով երկիրը,շարունակում է կառչած մնալ իշխանական աթոռից․ Հասրաթյան

Կեղծիքով իշխանության եկած մարդը, ավերելով երկիրը,շարունակում է կառչած մնալ իշխանական աթոռից․ Հասրաթյան

Ունեցանք ստի եւ կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով եկեղեցի վառող հերոստրատոսի խելագարությամբ ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իր համար այնքան բաղձալի եւ անփոխարինելի համարվող իշխանական աթոռից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած Կառավարության հետ հարց ու պատասխանից հետո։

Նա մասնավորապես գրել է․

«Անհասցե ուղերձ այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո.

Կա մարդու տեսակ, որը հանուն անձնական շահի եւ փառասիրության պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, անգամ՝ հարազատ ժողովրդի արժանապատվությունն ու Հայրենիքը: Մարդկության հիշողության մեջ այդպիսիների թիվը շատ չէ... Նրանք հերոստրատոսներն են ու հիտլերները... Նրանց արածով ու թողածով կորցրել է ինչպես մարդկությունը, այնպես էլ առանձին վերցրած ազգեր ու ժողովուրդներ: Ճկատագրի հեգնանքն այս պարագայում կայանում է նրանում, որ նմանները ծնվել են ժողովրդի ծոցից եւ ժողովրդի միջոցով հասել ճանաչելիության:

Որքան էլ ցավալի, բայցեւայնպես այդպիսինն ունեցանք նաեւ մենք՝ հայերս... Ունեցանք ստի եւ կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով եկեղեցի վառող հերոստրատոսի խելագարությամբ ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իր համար այնքան բաղձալի եւ անփոխարինելի համարվող իշխանական աթոռից: Թե որքան կտեւի այս աբսուրդի թատրոնը, դժվար է կանխատեսել, բայց որ նմաների կյանքի մայրամուտը միշտ էլ եղել է ցավոտ, իսկ իրենք էլ օրինաչափորեն հայտնվել են պատմության աղբանոցում՝ դա արդեն վաղուց է հայտնի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ