09 12 2020

Ամբողջ հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով. Գառնիկ Իսագուլյան



Մինչև հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Մակունցը, Արմեն Գրիգորյանը, Աննա Հակոբյանը, Ասյա Խաչատրյան և շատերը, ովքեր այցելում էին Վրաստան, այնտեղի ամերիկյան դեսպանատան միջոցով հանդիպումներ էին կազմակերպում  ադրբեջանցիների ու թուրքերի հետ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Ես այս մասին տեղյակ եմ պահել նաև այն ժամանակ երկրի ղեկավարությանն ու ԱԱԾ-ին: Երբ ես հայտարարեցի, որ այս ընկերները գնում են Վրաստան, բավականին մեծ չափի գումարներ են ներկրում Հայաստան՝ խոսքը միլիոնների մասին էր, և հեղափոխություն են նախապատրաստում, բոլորը տարակուսանքով էին մոտենում իմ հայտարարություններին: Ցավոք, դարձյալ լինում էր նույն պատասխանները՝ այն, ինչ ասում եմ, չափազանցված է:

Հիմա նորից հայտարարում եմ, որ 48 միլիոն դոլար, որը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական թիմը ստացել է հենց Ադրբեջանից ու Թուրքիայից, եղել է բացարձակ ճշմարտություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ