Մի մտահոգիչ կետ կա այստեղ, որ մենք այս ամենը կիրառելու արդյունքում կուսակցություններ ենք փակելու, որովհետև կան կուսակցություններ, որոնք ունեն անուն, պատմական գործունեություն են ծավալել Հայաստանի Հանրապետությունում և այսօր այդպես չեն գործում,- «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Ճի՞շտ է արդյոք փակել կուսակցությունները, որոնք այլևս գործունեություն չեն ծավալում, բայց ունեն գաղափարական հենք և, միգուցե, ինչ-որ պահի կվերադառնան»,-հարցրեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը