«Մեդիա պաշտպան»-ը հայտնում է․ «Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանն ԱԺ միջանցքում փորձել է հարց ուղղել Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայլել Զոլյանին, որը հունից դուրս է եկել ու վիրավորել լրագրողին։ Սյուզի Բադոյանն ասում է՝ «Դուք մոռացել եք, որ պատգամավոր եք»։ Միքայլել Զոլյանն ասում է, որ տվյալ լրատվականի լրագրողի հարցերին ինքը չի պատասխանի, բայցի այդ վիրավորում է լրագրողին անձնապես։
Հիշեցնենք, որ օրենսդիրի ներկայացուցիչը նախկինում աշխատել է Երևանի մամուլի ակումբում ու զբաղվել է նաև լրագրողների իրավունքների պաշտպանությամբ։ Սա աննախադեպ է ու առավել ամոթալի։ Լրագրողների մասնագիտական աշխատանքի հանդեպ պատգամավորի վերաբերմունքը պետք է լիներ առավել բարձր, մինչդեռ վերջինս ցուց է տալիս իր ակնհայտ անհանդուրժող վերաբերմունքը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում պատգամավորի վարքը․ վերջինիս լիազորությունների մեջ է մտնում լրագրողների՝ հանրային հնչեղություն ստացած հարցերին, պատասխանելը։ Պատգամավորը կարող է հրաժարվել հարցին պատասխանել, սակայն նման պահվածքով միայն հեղինակազրկում է սեփական անձը։ ԱԺ էթիկայի հանձնաժողովին կոչ ենք անում ընթացք տալ ստեղծված իրավիճակին, պատգամավորի դեմ կիրառել համապատասխան պատժիչ մեխանիզմներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը