ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․
«Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, երբ գործող վարչապետի հրաժարականը պահանջում են գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, ավելի քանի 500 փաստաբաններ, գրեթե ողջ մտավորական հանրությունը․․․․ գրեթե ողջ հասարակությունը։
Վարչապետին սատարում են որոշակի կոռուպցիոն և հանցավոր կապերով իր հետ կապված իշխանական թիմի որոշ գործիչներ (ակնհայտորեն ոչ բոլորը), ուժայի կառույցների որոշ բարձրաստիճան ղեկավարներ, որոնք կաշկանդված են մինչ օրս նրա կատարած ապօրինի հրամաններ կատարելու հանգամանքով։ Վարչապետի հրաժարականն անխուսափելի է։ Նա ոչ միայն չի վայելում հանրային վստահություն, այլև մեծ հիասթափություն է առաջացրել հանրության շրջանում՝ կործանելով մարդկանց արդար սպասելիքներն ու ակնկալիքները։ Նա պետք է րոպե առաջ հեռանա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը