08 12 2020

Սրանից ավել ի՞նչ պետք է լիներ, որ սա կոչվեր հրաժարականի հասարակական պահանջ․ Բագրատ Եսայան

Սրանից ավել ի՞նչ պետք է լիներ, որ սա կոչվեր հրաժարականի հասարակական պահանջ․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․

«Դավաճանի հրաժարականի պահանջով հանդես են գալիս՝

1. ՀՀ նախկին և ներկա բոլոր չորս նախագահները

2. ՀՀ նախկին 12 վարչապետներից 6-ը

3. Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսները,

4. Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը

5. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան

6. ԵՊՀ գիտխորհուրդը

7.17 կուսակցություններ, ինչպես նաև նրանց չմիացած այլ կուսակցություններ

8. Սփյուռքի 50-ից ավել կազմակերպություններ

9. ՀՀ 200-ից ավել բնակավայրերի համայնքապետեր և վարչական ղեկավարներ

10. Բոլոր մտավորականները և ստեղծագործողները

11. 500-ից ավել փաստաբաններ 1

2. ԱԺ 3 խմբակցություններից 2-ը

13. Դիվանագիտական ծառայողներ

14. Ռուսաստանաբնակ հայ խոշորագույն գործարարներ

15. Հրապարակում և փողոցներում անհնազանդության գործողություններ իրականացնող 10-նյակ հազարավոր քաղաքացիներ

Ու՞մ եմ բաց թողել։ Տեսնես սրանից ավել ի՞նչ պետք է լիներ, որ սա կոչվեր ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ