07 12 2020

ՌԴ-ն հավելյալ գումար կփոխանցի Ղարաբաղում առաքելություն իրականացնող ԿԽՄԿ-ի բյուջե. Լավրով

ՌԴ-ն հավելյալ գումար կփոխանցի Ղարաբաղում առաքելություն իրականացնող ԿԽՄԿ-ի բյուջե. Լավրով

ՌԴ-ն հավելյալ գումար կփոխանցի  Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող Կարմիր խաչի միջազգային կազմակերպության բյուջե: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավովը՝ Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի հետ՝ ընլայնված կազմով հանդիպմանը:

 Լավրովը նաև նշել է, որ Ղարաբաղում հակամարտությունը դեռ նոր է դուրս գալիս թեժ փուլից:

Նշենք, որ  մինչ այդ կայացել է նախարարների առանձնազրույցը:

Լավրովը և Այվազյանը ընդլայնված կազմով հանդիպման ավարտից հետո կպատասխանեն լրագրողների հարցերին. ասուլիսը կկայանա երևանյան ժամանակով 15:00-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ