Ես տեղեկություն ունեմ, որ Ստեփանակերտում օրինակ էլեկտրոցանցի աշխատակիցներին տանում են Շուշի աշխատացնելու, վերականգնելու հոսանքի լարերը՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ նման տեղեկություն հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Արցախի իշխանությունների գործառույթները ավելի շատ իրականցնում են ռուս խաղաղապահները։ Այս ամենը վկայում է, որ պետական ինստիտուտները ՀՀ-ում և Արցախում լիարժեք կազմաքանդված են»,- նշեց քաղաքագետը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ խոել ենք ընդդիմության կողմից Նիկոլ Փաշինյանին տրված վերջնաժամկետի, ժամանակավոր կառավարության անելիքների, ներքաղաքակաան խնդիրների և հետպատերազմյան Հայաստանի մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում։
Հարցազրույցը վարեց Արմինե Արմենակյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը