05 12 2020

Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղել է Արցախի բանակը գլխատելը․ Վազգեն Մանուկյան



Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղել է Արցախի բանակը գլխատելը։ Արցախի լավագույն հրամանատարները, որոնք փորձ ունեին, հեռացվեցին այդ բանակից։ Պատերազմի ժամանակ, երբ ես Ղարաբաղում էի, նրանք սպասում էին դռան մոտ, Նիկոլը ցուցակ էր գրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ։ Եվ այդ գեներալները իրավունք չունեին շտաբ մտնելու։ Վարկաբեկվում էր Հայաստանի բանակը։ Մենք կորցրեցինք մեր բոլեր դաշնակիցներին։ Ազատության հրապարակում հայտարարեց Հայրենիքի փրկության խորհրդի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ պատերազմի առաջին օրվանից անգրագետ և դավաճանական որոշումներ են կայացվել։

«Մենք կարող էինք կանխել, հաղթել, կամ շուտ վերջացնել պատերազմը՝ փոքր կորուստներով։ Այդ ամենը չեղավ։ Հիմա դրան ավելանում է մի երկրորդ խայտառակություն. աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որը հետևողականորեն ժողովրդին տարավ պարտության, մինչև հիմա ղեկի մոտ է։ Այդպիսի բան աշխարհում չի լինում»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ