18 06 2024

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ դեմ է խաչքար դնելուն



Ուր գնում ենք, ասում են՝ եկեք խաչքար դնենք: Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Այս մասին Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք դե քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք:

Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք հա՞, ոչ զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ