Շատ երիտասարդներ կրթություն ստանալուց հետո չեն վերադառնում մարզեր՝ բնակվելու, այդ թվում այն պատճառով, որ համայնքի ճնշումը մեծ է, ինչքան համայնքը փոքր է, ճնշումն ավելի մեծ է: Այս մասին Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Շատ երիտասարդներ կրթություն ստանալուց հետո չեն վերադառնում մարզեր՝ բնակվելու, այդ թվում այն պատճառով, որ համայնքի ճնշումը մեծ է, ինչքան համայնքը փոքր է, ճնշումն ավելի մեծ է: Մարդն ինքը պետք է որոշի՝ ինչ գույնի շոր հագնի, որովհետև գյուղական, մարզային համայնքներում կարող են ասել․ «Վա՜յ, էս ինչ շոր ես հագել, մազդ խի՞ ես սենց կտրել, ամոթա, էտ կոշիկդ մի հագի»։ Մարդն ուզում ա ազատ ապրի, հագնի էն շորը, որն ուզում է, բայց կան ավանդույթներ, համայնքն ուզում է որոշի՝ դու կհագնես սև, դու՝ սպիտակ, կոշիկդ լինի ծիծակ։ Բայց էսօրվա երիտասարդն էն չի, որ ասի թաղի մեծերն ասեն, ես էլ տրեխները հագնեմ, գնամ փողոց, ոչ մեկ չի ուզում տրեխ հագնի: Սրճարաներ չկան, որ երկու ընկերուհի գնան նստեն մի հարց քննարկեն, կամ գիրք կարդան, կամ ուղղակի նստեն»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը