05 12 2020

Կոչ անելուց հիշեք, որ դավաճանը արգելել է ոստիկանության 63 զոհված աշխատակցի անունները հրապարակել. Մալյան

Կոչ անելուց հիշեք, որ դավաճանը արգելել է ոստիկանության 63 զոհված աշխատակցի անունները հրապարակել. Մալյան

ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ ոստիկանության անունից մի սրտաճմլիկ տեքստ էր տարածվել: Տեքստի հեղինակը կոչ էր անում դավաճանների դեմ ցույց անողներին ծեծուջարդով, ապօրինություններով բաժիններ քարշ տվող դիմակավոր խմբերին թուրք չանվանել և տեղեկացնում էր, որ պատերազմի ընթացքում զոհվել են ոստիկանության 63 աշխատող:

Տղերք, հանրությանը կոչ անելուց հիշեք, որ առ այսօր դավաճանը արգելել է ոստիկանության 63 զոհված աշխատակցի անունները հրապարակելը:

Ձեր նշած 63 զոհերը ցուցակներում չկան, ձեր նշած 63 զոհերը դավաճանը հրաժարվում է մարտական կորուստ ճանաչել, որպեսզի փոխհատուցում չտա:

Ես կլսեմ ոստիկանության նույնիսկ այդ սրտաճմլիկ կոչը եթե ոստիկանությունն այդքան քաջություն գտնի իր մեջ և հրապարակի զոհված 63 աշխատակիցների անուն ազգանունները:

Ոստիկանությանը կոչ եմ անում, չենթարկվել դավաճանի ապօրինի կարգադրություններին և հրապարակել մեր զոհված 63 ոստիկան եղբայրների անուն ազգանունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ