Չգիտեմ վախենում են, թե չեն վախենում, կարող եք իշխանությունից հարցնել, ես տեղյակ չեմ, ԱԱԾ մտնելուց առաջ լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իշխանությունը վախենում է իրենից։
Նրա խոսքով՝ իրեն ԱԱԾ են կանչել «հին գործով»։
«Ընտրակաշառքի մասին են կանչել, տեսնեմ ինչ են ասում», - ասաց նա։
Ինչ վերաբերում է գերիների հարցին, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ ամեն ինչ նորմալ է. «Ռուսաստանը խառնվել է, աշխատանքները կատարվում են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը