05 12 2020

Կտոր-կտոր անգիր արեք Նախագահի խոսքերը, քանզի անխտիր ամեն միքտը մի կանոն է․ Վահե Եփրիկյան

Կտոր-կտոր անգիր արեք Նախագահի խոսքերը, քանզի անխտիր ամեն միքտը մի կանոն է․ Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Ադրբեջանական աքլո՞ր, փետրահանվեցի՞ր։ Շնաբարո դուրսպրծու՞կ, հասկացա՞ր։ Մանրումիջին ստատուսչիներից մինչև քաղաքական փսեվդոդեմքե՛ր, սթափվեցի՞ք, հասկացա՞ք՝ իր լույսի ներքո ստվերներ եք միայն՝ դժգույն ու դժբախտ։ Հայե՜ր, դե հիմա ասեք՝ կպարտվեի՞նք, թե Ինքը լիներ առաջնորդը մեր։ Ինքը Ճիշտ էր, Ինքը Ճիշտ է ու Ճիշտը Ինքն է լինելու, դե իսկ բանականությանս շնորհակալ եմ դեռ 2,5 տարի առաջ Ճիշտն ընտրելու ու Ճշտին ապավինելու համար. Քոչարյա՜ն՝ Հերո՜ս։

Թե Քոչարյան չունենայինք, ստիպված էինք լինելու հորինել Նրան։ Պետականության Կնքահայրը՝ Ռոբերտ Քոչարյան։ Քոչարյա՜ն՝ Հերո՜ս ... Այժմ հասկացա՞ք՝ զուր տեղը չէին էս խոսքերս, դե հիմա մի քանի անգամ էլ նայեք հարցազրույցը, կտոր ֊ կտոր անգիր արեք Նախագահի խոսքերը, քանզի անխտիր ամեն միքտը մի ցիտատ է, կանոն։

Իսկ որ կարևորագույնն է, մեզ վերադարձավ գալիքի հույսը, դուխը՝ ոգով՝ ոչ գլխարկին գրված ու հավատը, որ ապրելու ենք դեռ բացճակատ և արժանապատիվ։ Գալիքը Քոչարյան է կոչվում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ