-Այս իշխանությունը հենց եկավ իշխանության, առաջինը Ձեզ ձերբակալեց, քրեական գործ սկսվեց, հետապնդումներ Ձեր նկատմամաբ, և դուք նախորդ 2,5 տարիների ընթացքում, այդ թվում նաև մեր նախորդ հարցազրույցի ժամանակ, հաջորդ օրը ձեզ կրկին ձերբակալեցին… Դուք նախորդ 2,5 տարիների ընթացքում միշտ ասել եք, որ ձեր նկատմամբ կիրառվող այս հետապնդումները, քրեական գործը կապ ունի Արցախի հարցի, Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծումների գնալու հետ: Հիմա երբ հետադարձ հայացքով նայում ենք Ձեր այդ բոլոր հայատարարություններին, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ձեզ, ըստ էության, բանտում պահում էին Արցախը հանձնելու համար:
-Կարծում եմ՝ այո։ Ես այն ժամանակ ասում էի՝ ելնելով վերլուծություններից և ենթադրությունից: Ինձ համար հասկանալի չէր, թե ինչու հերոսական ճանապարհ անցած 3 գեներալ-գնդապետները հայտնվել են մեղադրյալի աթոռին, բազմաթիվ այլ քրեական գործեր տարբեր գեներալների, գնդապետների նակտամամբ: Այն փոփոխությունները կադրային, որ կատարվեցին նաև բանակում, հետևողականորեն փորձված գեներալների, զինվորականների մի մասը հեռացվեցին։ Ես ենթադրում եմ, որ սա բանակը գիտակցված քայքայելու մի գործընթաց է, ուղղակի այստեղ չէի կարողանում կողմնորոշվել՝ սա զուտ բանակի նկատմամբ անվստահության խնդի՞ր էր, որը գալիս էր դասալիքի կողմից, թե սա մեկ այլ՝ ավելի մեծ ծրագրի մի մաս է: Եվ կարծում եմ, որ այդ քրեական գործերը և այն փորձերը, որով վարկաբեկում էին տարբեր սպաների՝ իբրև կոռուպցիոն գործարքների մեջ, արվում էր մեկ նպատակով՝ վարակաբեկել բանակը: Բայց կրկնում եմ, դա եղել է պաթոլոգիկ անվստահությունի՞ց բանակի նկատմամաբ, թե՞ այն մեծ ծրագրի մաս էր կազմում, դժարանում եմ հիմա գնահատել, բայց դա փաստ է և դա էապես ազդեց նաև այս պատերազմի ժամանակ սպայական կազմի և գեներալների նակտմամաբ մարդկանց վերաբերմունքի վրա:
-Պարոն Նախագահ, մեկ ամիսը շուտով կլրանա, որ այդ խայտառակ, կապիտուլյացիոն ակտը ստորագրվեց, բայց մենք մինչ օրս չգիտենք, թե քանի զոհ ենք ունեցել մարտի դաշտում, հայտնի չէ մեր գերիների թիվը, վիրավորների թիվը խիստ մոտավոր է, անհետ կորածների թիվը հայտնի չէ: Դուք տեղյա՞կ եք մեր գերիների խնդրից, ի՞նչ իրավիճակ է, և ինչո՞ւ հնարավոր չէ վերադարձնել գերեվարված անձանց:
-Ագնեսա, շատ զգայուն հարց է, չափազանց զգայուն հարց է և կապված է մարդկանց կյանքի հետ և հարազատների տառապանքների հետ: Որևէ պաշտոնական աղբյուրից ես որևէ թիվ չեմ լսել, դուք լսե՞լ եք:
-Չեն հրապարակում թվերը։
-Ես միանշանակ կարող եմ ասել՝ հնարավոր չէ, որ պետությունը չիմանա զոհվածների, անհետ կորածների, գերիների թիվը։ Ուղղակի հանարվոր չէ: Եթե կառավարությունն աշխատում է Կարմիր խաչի հետ, ապա անհնար է, որ Կարմիր խաչը գերիհների թվերին չտիրապետի, կարող է մի քանի մարդ ավել-պակաս: Վերջապես իրենք իրականացրել են զորահավաք, կա բանակ, կան ցուցակներ, կոնկրետ մարդկանց հավաքագրել են, ուղարկել են Ղարաբաղ։ Հիմա մեկ ամիս անց իրենք չեն կարողանո՞ւմ հասկանալ, թե՞ ով է հետ եկել, ով՝ չէ, վերջը չե՞ն կարողանում ստուգել և ասել իրական թվերը: Ուղղակի հնարավոր չէ։ Սա կամ կազմակերպչական որևէ ընդունակությունների բացակայություն է, զրոյական լինել է նշանակում կամ միտումնավոր թաքցնել ավելորդ քաղաքական լարվածություն չստեղծելու համար: Ես կարծում եմ, որ երկրորդն է, որովհետև այստեղ առանձնապես կազմակերպչական շնորհք էլ չի պահանջվում, ընդամենը ստուգել: Հիմա ևս պետք է ասեմ, որ երբ պետությունը ստախոս է դառնում, հետևանքները ողբերգական են յուրաքանչյուր քաղաքացու համար:
Ես ասացի, որ պատերազմի սկսման 3-րդ օրը եղել եմ Ղարաբաղում, շատ ծանր օրեր էին և այդ օրերին 100-ի շրջանակներում օրեկան մարդ էր զոհվում: Արայիկ Հարությունյանն այդ բանը ճիշտ հայտարարեց, որ պաշտոնական հաղորդագրությունը 15-18 զոհ, հիմա դուք ո՞նց եք պատկերացնում՝ երբ ասում ենք մենք հաղթում ենք, մենք արդեն Գետաշեն ու Շահումյանում ենք, բայց այդ հաղթանկի գինը 100-ավոր զոհերն են։ Քանի որ լրիվ այլ բան էին մատուցում, իրենք պետք է նաև թաքցնեին զոհվածների թիվը: Այդ մեկ սուտն իր հետևից բերում է մեկ ուրիշ սուտ: Այդ դիակները Հայաստանին պետք չէին: Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե, օրինակ, պատերազմի առաջին շաբաթը ունես արդեն մոտ 700 զոհ, դու հայտարարել ես ընդամնեը 40-50-ի մասին և հանկարծ Հայաստանում հայտնվում է 700 դիակ, ի՞նչ պետք է անեին, ոնց պետք է բացատրեին: Դե, հիմա դուք ենթադրեք, թե ինչ էին անում այդ ամենը թաքցնելու համար: Հասկանալի՞ է՝ ինչ էր կատարվում։ Սա՛ է պատճառը:
Առաջին զինադադարը երբ եղավ, որ այդեպս էլ չաշխատեց, այն ժամանակ Ադրբեջանը հայտարարեց՝ հղում կատարելով Կարմիր խաչի վրա, որ պատրաստ է դիակները վերադարձնել հայակական կողմին Հայաստանի հյուսիսում, բայց մերոնք մերժեցին, ինչու՞: Նաև չհերքեցին, քանի որ, այո, պետք չէ հավատալ Ադրբեջանի նախագահին, բայց երբ նա հղում է կատարում Կարմիր խաչին, և մերոնք չեն հերքում, սա ի՞նչ է նշանում՝ մեր կառավարությանն այդ դիակները պետք չէին, որովհետև ատանալով այդ դիակները, պետք է բացահայտվեր այն սուտը, որն ուղղակի հրամցվում էր մեր ժողովրդին պատերազմի մասին:
Եվ հիմիկվա այս խառնաշփոթը, այս անհասկանալի վիճակը հետևանք է այդ քաղաքականության, չի կարելի ստել պետարազմի մասին: Մենք առաջին պատերազմի ժամանակ միշտ ասել ենք՝ այս գյուղը կորցրել ենք, այս գյուղը գրավել ենք. չի կարելի ստել:
Իմ հարազատներից մեկը զոհվել է Մարտակերտում, Բելլայի քրոջ թոռն է՝ Հենրի Հարությունով, 20 տարեկան, ժամկետային զինծառայող։ Զոհվել է հոկտեմբերի 28-ին, հուղարկավորվել է այստեղ՝ Եռաբլուրում նույեմբերի 12-ին։ Մինչև երեկ զոհվածների ցուցակում այդ երիտասարդի անունը չկար։ Սրա անունն ի՞նչ դնեմ, փնթիություն՞: Եվ այդպիսի մարդիկ տասնյակն են, եթե ոչ 100-ավար, և այս իշախնությունը նույնսիկ մեկ վայրկյան մտածում է, որ ինքը կարող շարունակել նստած մնալ աթոռների վրա: Բայց դուք պատկերացնո՞ւմ եք՝ Եռաբլուրում հուղարկավարված նոյմբերի 12-ին մինչև այսօր զոհվածների ցուցակում չկա: Պորցիա-պորցիա բան են տալիս։ Ամեն մի զոհվածի հետևում ընտանիք կա, բարեկամություն կա, ընկերություն կա։ Էս ի՞նչ արհամարհանք է այդ մարդկանց նկատմամբ։
Քանի՞ ընտանիք են ստացել այն 10 միլիոն դրամը, որ հասնում է զոհվածներին կամ առաջին կարգի հաշմանդամներին։ Դուք գիտե՞ք թիվը։ Չնչին թիվ, եթե չեմ սխալվում՝ հարյուր թե ինչքան։ Կարող է սխալվեմ մի քիչ։ Ինչո՞ւ չեք տալիս։ Ինչի՞ չեք կատարում ձեր պարտականությունները։
Ո՞վ է Հայաստանում զբաղվում զոհվածների, անհետ կորածների հարցերով։ Դուք այդ պաշտոնյային գիտե՞ք։
- Խաղաղապահներն են սկսել զբաղվել։
- Հայաստանի գործը չէ՞, մենք կառավարություն ենք խաղաղապահներին կի՞ց։ Այդ խեղճ մարդիկ չգիտեն՝ ուր գնալ։ Գնում են պաշտպանության նախարարություն, էնտեղից գալիս են կառավարություն, էնտեղից գնում են Ռուսաստանի դեսպանատուն։ Ես չեմ լսել մեկ պաշտոնյայի, չեմ տեսել դեմքը, չեմ լսել ազգանունը, ով պատասխանատու է դրա համար։ Ամեն անգամ մեկ նոր մարդ է դուրս գալիս, մի նոր բան է ասում այդ մարդկանց։
Եվ ամբողջ հույսը, որ Պուտինը այս հարցը պետք է լուծի։ Բա դուք ո՞վ եք։ Դո՞ւք ով եք։ Դուք չե՞ք ժողովրդի իշխանությունը, մտածե՛ք ժողովրդի մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը