04 12 2020

Մենք ունենք մեր վարչապետը, 2-րդ թեկնածուն կարող ենք դիտարկել մեր խմբակցությունից. Վահե Ղալումյան



Մեր խմբակցությունում միշտ էլ տարաձայնություններ եղել են: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

«Մեր խմբակցությունն իր կարծիքը հայտնել է հայտարարությունով, բացի դա մենք կողմ ենք կառավարության կողմից ներկայացված առաջիկա վեց ամիսների անելիքներին»:

Ինչ վերաբերում է ազգային փրկության շարժման կողմից առաջարկված Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, պատգամավորն ասաց. «Մենք ունենք մեր վարչապետը,  2-րդ թեկնածուն մենք կարող ենք դիտարկել մեր խմբակցությունից: Ընդդիմությունն ունի իր օրակարգը, կարող է ներկայացնել իր թեկնածուի առավելություններն էլ, թերություններն էլ:

Մենք երկրի շահը դիտարկելով, երկրում կայունությունը, անվտանգությունը դիտարկելով, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ