03 12 2020

Կառավարությունը պետք է շուտափույթ հրաժարական տա և լինեն ԱԺ ընտրություններ․ Արտակ Թովմասյան

Կառավարությունը  պետք է շուտափույթ հրաժարական տա և լինեն ԱԺ ընտրություններ․ Արտակ Թովմասյան

Գործարար Արտակ Թովմասյանը գրում է․

«Հայաստանում ընթացքող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ գոյություն ունի հանրային մի քանի ռադիկալ պահանջ:

1) Պետք է Կառավարությունը շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանի Հանրապետությունը ներքաղաքական բախումներից և քաղաքական իրավիճակը էսկալացիայի հանգեցնելուց:

2) Արդեն փաստ է, որ Ազգային ժողովը չի ներկայացնում մեր ժողովրդի բոլոր շերտերի շահերը և չի գործում պրոֆեսիոնալ, այդ պատճառով պետք է կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ավելի քան կարևոր է նոր քաղաքական օրակարգի ձևավորումը և հայրենիքը սիրող, իրենց ոլորտներում հաջողությունների հասած մարդկանց ակտիվացումը քաղաքական գործընթացների մեջ՝ անկախ նրանից՝ իրենք առ այսօր զբաղվել են քաղաքականությամբ, թե՝ ոչ: Սա՛ է ժամանակի հրամայականը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ