Շաբաթ օրը հրավիրված հանրահավաքի ժամանակ 17 կուսակցությունների կողմից ընտրված թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը հանդես կգա ելույթով: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը, որովհետև իր անցած ճանապրհով, իր կենսագրությամբ, իր հմտություններով այն մարդն է, ով երկրին կբերի հանդարտություն, կայություն, կկարողանա կազմակերպել առաջիկայում արտահերթ արդար, թափանցիկ ընտրություններ: Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, որի գլխավորությամբ կառավարությունը կարող է հաղթահարել մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը