«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փողոցում իրավիճակ է փոխվում. Դավաճան Վիժվածքն իրավիճակին չի տիրապետում
Երեկվա «Արժանապատվության երթին» մասնակցող քաղաքացիների քանակը մի քանի անգամով գերազանցում էր երբևէ եղած բոլոր ընդդիմությունների երիտասարդական կառույցների կազմակերպած ցանկացած հրապարակային միջոցառման: Խցանման մեջ կանգնած մեքենաները բուռն ողջունում էին քաղաքացիներին ազդանշաններով, «նիկոլ դավաճան» վանկարկումներով, պատուհաններից քաղաքացիները հուզված ողջունում էին երթի մասնակիցներին: Ոստիկանությունն էլ այս ամենը տեսնելով կամ միգուցե նախորդ օրվա վատ պահվածքից հետևություններ անելով լրիվ այլ` օրինական վարքագիծ էր որդեգրել:
Քաղաքացիները գնալով վերագտնում են իրենց արժանապատվությունը, Դավաճան վիժվածքի օրերն այսպիսով ուղղակի հաշված են, նրան սխալ են զեկուցում, նա իրավիճակին ադեկվատ չէ, նա այլևս Հայաստանում անելիք չունի: Մեզ մնում է ՄԻԱՍՆԱԿԱՆ արձանագրել այն ինչ այլևս իրողություն է Հայաստանում` Դավաճան վիժվածքը պետք է հեռանա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը