03 12 2020

Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կնպաստի այնտեղ կայունության ամրապնդմանը. Դավիթ Բաբայան

Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կնպաստի այնտեղ կայունության ամրապնդմանը. Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կնպաստեր երկարաժամկետ հեռանկարում ԼՂ տարածքում անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այս մասին РИА Новости-ի  հետ զրույցում ասել է  ԼՂՀ  նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Որպես այս երկրի փորձագետ, քաղաքացի և քաղաքական գործիչ՝ գտնում եմ, որ այստեղ ՌԴ ռազմաբազա ունենալը շատ լավ կլիներ: Ինքներդ դատեք. Ռուսաստանը շատ հզոր աշխարհաքաղաքական ներուժ ունի, և ի՞նչ կլինի, եթե Թուրքիան Ադրբեջանին ագրեսիայի դրդի, իսկ եթե գորհայինները դուրս գան Թուրքիայի ենթակայությունից և որոշեն այստեղ ինչ-որ բան անել: Այդ դեպքում նրանք կարող են միտումնավոր փորձել հարվածել Ռուսաստանի հեղինակությանը, էլ չեմ խոսում անվտանգության տեսանկյունից մեզ շատ վատ իրավիճակում դնելու մասին»,-ասել է Բաբայանը:

Նա նաև նշել է, որ Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ատաքելության ընդլայնումը դրական քայլ կլիներ՝ հավելելով, թե՝ որքաով բավարար կլինի խաղաղապահների ներկայիս քանակը ռազմական տեսանկյունից, ցույց կտա ժամանակը:

Ըստ Բաբայանի՝ խաղաղապահների ներկայությունն ունի նաև քաղաքական բաղադրիչ. այն կարող է զսպող գործիք, ինչպես  Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան Թուրքիայի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ