Որևէ մեկը հող չի տվել, պատերազմում պարտվել ենք բոլորս, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Պատերազմում եղել է պարտված կողմ, և պարտված կողմին թելադրել են այն, ինչ հնարավոր է եղել: Դա ինձ համար ընդունելի չէ, և պետք է անել ամենը, որպեսզի կարողանանք վերականգնել հնարավորը», - ասաց նա:
Հարցին, իսկ ի՞նչ է արել իշխանությունը, որ հայերի համար ավելի նպաստավոր պայմաններով, ավելի քիչ կորուստներով փաստաթուղթ ստորագրվեր, իմքայլական պատգամավորը պատասխանեց.
«Ես դիվանագիտական կորպուսի աշխատակից չեմ, որ ինչ-որ բան անեմ, առաջին օրվանից եղել եմ բանակի ու իմ ժողովրդի կողքին։ Ասում եք, որ համաձայնագրից անցել է 20 օր, բայց Ադրբեջանից պահանջվել էր 25 տարի, որ ինքը հասնի հաղթանակի։ Իսկ 20 օրվա ընթացքում հնարավոր չէ անգամ մի «զաչյոտի» կամ քննության պատրաստվել։ Բայց և, այս օրերին ես շատ բան եմ արել, որոնք հրապարակման ենթակա չեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը