ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, թե հարցերի չի պատասխանում:
Հարցին էլ՝ ինչպես պետք է ճգնաժամը, խնդիրը հանգուցալուծվի, նա ասաց. «Այն մթնոլորտը, որը կա այսօր ՀՀ-ում և այն մթնոլորտում, որտեղ որևէ միտք, գաղափար նորմալ առողջ քննարկման չի ենթարկվում և նորմալ երկխոսություն չի ձևավորվում, նման պայմաններում ես ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություններ չեմ տալու: Առաջարկում եմ, որ մեր լրատվամիջոցները նույնպես նպաստեն այդ առողջ մթնոլորտի ձևավորմանը»,- ասաց Մակունցը լրագրողներին՝ չպատասխանելով հարցերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը