01 12 2020

Մադամ, shut up. Արմեն Աշոտյանը՝ Մակունցին

Մադամ, shut up. Արմեն Աշոտյանը՝ Մակունցին

ԱԺ-ում«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր «փայլատակել» է . «Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում, եւ այն մթնոլորտում, որտեղ որեւէ միտք, գաղափար նորմալ առողջ քննարկման չի ենթարկվում եւ նորմալ երկխոսություն չի ձեւավորվում, այս պարագայում ես որեւէ հանրային մեկնաբանություններ չեմ տալիս»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախգահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, ժողովուրդն է մեղավոր, որ երկիրն ազգային աղետի հասցնելուց հետո, տիկին Մակունցի հեղինակավոր կարծիը դեռ ինչ-որ մեկին հետաքրքրում է։

Մադամը, լինելով իշխող դավադիր ոհմակի գորշ պարագլուխներից մեկը, դեռ մի հատ էլ «պռոշ է անում», նեղվում է, թե առողջ մթնոլորտ չկա։

Տիկին Մակունց, քանի դեռ դավադիր ստահակը չի պատժվել, մթնոլորտը չի առողջանալու։ Իսկ դրանից հետո ձեր կարծիքը հետաքրքիր կլինի լոկ պատկան մարմինների համար։

Այդքանը հերիք չէր, պարզվում է, տիկինը միտք ու գաղախար կարող է առաջարկել, բայց դե մթնոլորտը այն չէ։

Հիշեցնեմ ձեր «մտքերից» մեկը։

Պատերազմից առաջ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելով, թե «Թուրքիան չի աջակցի Ադրբեջանին նոր պատերազմում», դուք նպաստել եք ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐԻ հարվածներին մեր երեխեքի գլխին։

Ուստի իրոք որ, մադամ, shut up»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ