01 12 2020

Բարեփոխումները վստահվեց նռնականետը հարվածային աթս-ի տեղը օգտագործող պոպուլիստին․ Ղարամյան

Բարեփոխումները վստահվեց նռնականետը հարվածային աթս-ի տեղը օգտագործող պոպուլիստին․ Ղարամյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը գրում է.

«Երկու տարին լիարժեք հերիք էր բարեփոխումների համար, ավաղ այն վստահվեց նռնականետը հարվածային աթս-ի տեղը օգտագործող պոպուլիստին և ունեցանք այն ինչ ունենք»։

Իսկ 2018-ի դեկտեմբերի 1-ին նա ֆեյսբուքյան իր էջում այս գրառումն էր հրապարակել.

«Հայոց Ազգային Բանակը պետք է լինի կիսապրոֆեսիոնալ X/Y հարաբերակցությամբ, որտեղ X-ը այն զինծառայողներն են որոնք ծառայում են պետության հետ կնքված պայմանագրին համաձայն, իսկ Y-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք:

1. X խմբում ընդգրկված զինծառայողները պետք է զինվորական մասնագիտությունը համարեն իրենց հիմնական մասնագիտությունը։

2.Y խմբում ընդգրկված զինծառայողները ծառայությունից հետո կարող են իրենց ծառայությունը շարունակել X խմբում, նրանք համարվում են զինված ուժերի հիմնական զորահավաքային ռեսուրսը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ