«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ է հրապարակել և կից գրել․
«Դավաճան Նիկոլը իր դավաճան թիմով այսօր հանձնեց Բերձորը: Հանձնեց Մոնթեի, Լեոնիդի, Պետոյի, Թաթուլի, ԵՊՀ 90-ամյակի և 100-ամյակի, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի պուրակները, որոնք հիմնվել են ուսանողների կողմից:
Դավաճանները ոչ մի դեպքում չեն ներվելու»:
Նա հրապարակել է նաեւ լուսանկարներ՝ հետեւյալ գրառումներով.
«Մոնթեի պուրակը Բերձորում: Գիշերը հանձնվեց դավաճանների կողմից»:
«Բերձորում գտնվող Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի այգին էլ հանձնեցին դավաճանները»:
«Թաթուլի պուրակը Բերձորում: Դավաճան վիժվաաաածքները հանձնեցին»:
«Լեոնիդի անվան պուրակը Բերձորում, հանձնվեց դավաճանների կողմից»:
«ԵՊՀ 90-ամյակի պուրակ հիմնվել է համալսարանականների կողմից Բերձորում: Դավաճան վիժվածքները հանձնեցին»:
«Դուշման Վարդանի անվան պուրակ, գտնվում է Բերձորում: Հանձնվել է դավաճանների կողմից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը