Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Փաշինյանը եւ Գլխավոր դատախազը պարբերաբար փորձել են թեման շեղել եւ քննարկել կոնկրետ գործեր, իրենց դժգոհությունը ցույց տալ, որ դատարանները «չեն ենթարկվում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Մի քանի մանրամասներ փաշինյանի հանդիպումից դատավորների, ԲԴԽ անդամների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ (թարմացված!!)
Բացի նրանից, ինչ երեւում է տեսանյութում, ըստ ինձ հասած տեղեկությունների, փաշինյանը եւ գլխավոր դատախազը պարբերաբար փորձել են թեման շեղել եւ քննարկել կոնկրետ գործեր, իրենց դժգոհությունը ցույց տալ, որ դատարանները «չեն ենթարկվում»։
Իհարկե անթույլատրելի է գլխավոր դատախազի, նախարարի, դավաճանի օգնականի ներկայությանը զուգահեռ դատավորների ներկայություն։
Սակայն, ի պատիվ դատավորների եւ ԲԴԽ անդամների նրանք թույլ չեն տվել իրենց ներկայությամբ քննարկվի որեւէ կոնկրետ գործ՝ ասելով որ դա կդիտարկվի անկախության նկատմամբ ոտնձգություն։ Նրանք այդ առումով չեն կարող «համագործակցել»։ Ի դեպ, ԲԴԽ նախագահը հրավիրված չի եղել։
Դավաճանը մնացել է մի քանի ծառայամիտ «թուրքի» ( դատախազ եւ այլ) հույսին։
Ի դեպ նրանցից ոմանք, ոստիկանության համազգեստը հագին հիմա անհամաչափ ուժ են կիրառում խաղաղ անհնազանդության ակցիա կատարողների նկատմամբ։
Տգետնե՜ր Էն ձեզ իշխանության բերած Սվիտալսկուն զանգեք հարցրեք կասի՝ փողոց փակելու մասով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը