ԱԱԾ-ում քաջ գիտակցում են, որ Հայաստանում իշխանական լծակներ է վերցրել արտասահմանյան գործակալական ցանցը՝ հանձինս Սորոսի ու մնացալ մոլախոստերի, եւ, եթե ժամանակին ուղղակի խուլ դիմադրություն էր ցույց տալիս ԱԱԾ-ն, հիմա արդեն դիմադրության օջախները բավական բացահայտ են, այնտեղ շատ լավ գիտեն ինչ պետք է անեն, ինչպես եւ երբ: Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է «ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը:
«Ինչպես գիտեք՝ ամբողջ դատաիրավական համակարգը այլեւս որեւէ կերպ չի ենթարկվում դավաճան Նիկոլ Փաշինյանին եւ նրա խմբակին: Ոստիկանությունը, կարող են վստահ ասել, բացառությամբ 5-6 մարդուց, ովքեր ինչ-որ կորցնելու բան ունեն, ամբողջությամբ դուրս է դավաճան իշխանություների վերահսկողությունից: Սակայն միայն դուրս լինեկը բավարար չէ, մարդիկ նաեւ պետք է իմանան ինչ անել: ԱԱԾ-ում նույնպես քաջ գիտակցում են, որ Հայաստանում իշխանական լծակներ է վերցրել արտասահմանյան գործակալական ցանցը՝ հանձինս Սորոսի ու մնացալ մոլախոստերի, եւ, եթե ժամանակին ուղղակի խուլ դիմադրություն էր ցույց տալիս ԱԱԾ-ն, հիմա արդեն դիմադրության օջախները բավական բացահայտ են, այնտեղ շատ լավ գիտեն ինչ պետք է անեն, ինչպես եւ երբ: Նույնը վերաբերում է նաեւ քննչական մարմիններին: Այս օրերին իմ շփումը բավական լայն էր քննչական կոմիտեի աշխատակիցների հետ: Հավատացեք՝ նրանք էլ մեր պես մարդիկ են, ամեն ինչ տեսնում են, հասկանում են, բայց այդ մարդկանց պետք է նաեւ բացատրել՝ ինչ պետք է անեն, որպեսզի գոնե պետականության փշրանքները կարողանանք համատեղ ուժերով պաշտպանել: Նույնը վերաբերում է նաեւ դատախազությանը, դատարաններին:
Սակայն դատաիրավական համակարգում կան մարդիկ, ովքեր հանուն իրենց այսօրվա շահի, հանուն մի աստղ ավել ունենալու, պատրաստ են դաշինք կազմել դավաճանների հետ: Օրինակ, ոստիկանական համակարգում կա մի անձ, ով մի զենք Վալերի Օսիպյանից ստացավ, մի զենք «Լամպչկայից» ստացավ, գնդապետ ատացավ, ծառայողական մեքենան թարմացրեց: Նա, բնականաբար, այդ ամենից շատ արագ զրկվելու է, պատասխանատվության ենթարկվի եւ անձամբ իմ ձեռքերով ստորացվի»,-ասաց նա:
«Իրավապահ համակարգի հարգելի աշխատողներ, դուք շատ լավ տեսնում եք, թե ինչ է կատարվում հիմա մեր պետականության հետ: Թուրքիան եւ Ադրբեջանը այսօր որոշում են մեր պետության սահմանները, ընդ որում՝ շատ ցինիկ ու լկտի կերպով: Մենք պետություն կառուցվածքային առումով չունենք, պետությունը ոչ մի խնդիր լուծելու մասով որեւէ քաղաքացու կողքին կանգնած չի: Սոթքի պատմությունը ձեզ օրինակ, երբ ադրբեջանցիները քայլելով, ինչպես ժամանակին դավաճան վարչապետն էր քայլում, եկան, կիսեցին մեր 4-րդ հարկատուին, կեսը տարան եւ այդ հանքը այլեւս չի աշխատելու: Այն իշխանությունը, որ աթոռին կպած է, չկա այնպիսի մարդ աշխարհում, որ չարհամարհի նրանց, չկա պետություն, որ չի թքել Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների դեմքին: Նիկոլ Փաշինյանը որդեգրել է մարդկանց խաբելու քաղաքականություն: Նույնը անում է նաեւ գերիների եւ անհայտ կորածների հարազատների հետ: Այսինքն կանչում, ինչ-որ բաներ է խոսում, ճանապարհում: Այդ մարդկանց խնդիրը չի լուծվում եւ չի լուծվելու, քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության է, որովհետեւ, որպեսզի մարդը գերիների հարց լուծի, պետք է կշիռ ունենա դրսում: Նա չունի կշիռ եւ աթոռից էլ չի ուզում պոկվել, եւ այդ փակ շղթան պետք է ճեղքել եւ դուրս գալ: Ես չգիտեմ՝ ինչքան կշարունակվի քաղաքականությունը: Բայց կարծում եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում այդ մարդկանց համբերությունը կհատի, որովհետեւ խոսքը գնում է իրենց երեխաների մասին, եւ Նիկոլ Փաշինյանի բանը բուրդ կլինի»,-ասաց նա:
Մալյանի խոսքով` կան իրավապահներ, ովքեր շինծու գործերով ձերբակալում են այն մարդկանց, ովքեր խոսում են պետական դավաճանության դեմ:
«Այդ ամբողջ շղթան՝ հրահանգը տվողը, այն քննիչին իջեցնող վարչության պետը, եւ այլն, հայտնվելու են «Ֆարխոյանի ցուցակում»: Այս ցուցակում դատաիրավական համակարգի այն աշատակիցներն են, ովքեր նոյեմբերի 10-ից սկսած զբաղվել են պետական դավաճանության դեմ խոսող անձանց դեմ շինծու հալածանքներով: Ցուցակը կոչվում է դատավոր Ֆարխոյանի անունով, որովհետեւ հիմնականում ռեպրեսիաների թույլատվությունները տվել է դատավեր Ֆարխոյանը: Այդ ցուցակում գտնվող մարդիկ պարտադիր ենթարկվելու են իրավական պատասպանատվության պետական դավաճանությանն օժանդակելու եւ դրանց մասնակցելու տարբեր քրեական հոդվածներով: Սա պարտադիր ծրագրային կետ է, որը համաձայնեցված է ապագա իշխանություն դարձող բոլոր քաղաքական ուժերի հետ: Սա միակ տարբերակն է ձերբազատվելու նման մարդկանցից: Բացի քրեական պատասխանատվությունից, իրավաբանական բոլոր ֆակուլտետների դռան կողքերում կախվելու է «Ֆարխոյանի ցուցակը»՝ անուն-ազգանուններով: Իրավաբանական մուտք գործող անձը պարտադիր պետք է տեսնի այն մարդկանց անուն-ազգանունները, ովքեր խայտառակել են իրավաբանի մասնագիտությունը: Իրավաբանական կրթություն ստանալու համար պարտադիր է լինելու անգիր իմանալ «Ֆարխոյանի ցուցակի» բոլոր անուն ազգանունները: Ցուցակը կազմվում է դատաիրավական համակարգի գործող աշխատակիցների օգնությամբ: Այն, ինչ ձեզ թվում է, թե թաքուն եք անում, չարաչար սխալվում եք, ինչ կա, մենք իմանում ենք: Ցուցակից անհնար է խուսափել»,- հավելեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը