27 11 2020

Փաշինյանը ոգևորվում է, որ դեռևս վռնդված չէ Հայաստանից․ Արա Զոհրաբյան

Փաշինյանը ոգևորվում է, որ դեռևս վռնդված չէ Հայաստանից․ Արա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանի հեռանալն այլընտրանք չունի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ թաքուն փաստաթուղթ չի ստորագրի, բայց արել է։

Հաջորդ սուտը, ըստ Զոհրաբյանի, այն է, որ Փաշինյանը հայտարարել էր՝ Արցախի երկինքը պաշտպանված է, մինչդեռ պարտության պատճառ դարձավ բաց երկինքը։

ՓՊ նախագահն ընդգծեց, որ այսօր վտանգված է մեր անվտանգությունը։

«Նման անպատասխանատու մարդը, խոսքը գործին հակասող մարդը չի կարող լինել երկրի վարչապետ։ Հայտարարությունից հետո զարգացումները եկան վկայելու, որ պարտված վարչապետը չի կարող լավագույնս ներկայացնել Հայաստանի շահերը»,- ասաց նա։

Զոհրաբյանն ընդգծեց, պարտված վարչապետը չունի հեղինակություն ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեր մոտ։

«Հայաստանի վարչապետը ոգևորվում է այն փաստից, որ կարողանում է քայլել Հայաստանում, դեռևս վռնդված չէ»,- նշեց նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ