Գերիների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանն ակնհայտորեն արհեստական ձգձգում է պրոցեսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մի դեպքում նշվում է դիակների փոխանակման պրոցեսի ավարտից հետո, մի դեպքում այլ խոչընդոտներ են առաջացնում: Սա ակնհայտ կազմակերպված քաղաքականության մասին է խոսում, և դրան զուգահեռ շարունակվում է նրանց կողմից խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումը: Սա բացարձակ դատապարտելի երևույթ է, ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելուն ուղղված դիտավորված գործողություններ են»,- ասաց Արման Թաթոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը