26 11 2020

Հայաստանում անիշխանություն է, անտերություն․ էս երկրին տեր է պետք․ Սևակ Հակոբյան

Հայաստանում անիշխանություն է, անտերություն․ էս երկրին տեր է պետք․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ «Հայաստանում անիշխանություն է Ադրբեջանցիները մտել են Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի՝ Սոթքի ոսկու հանքի տարածք․ Նիկոլի խոսնակը հերքում է, ՊՆ-ն հերքում է, հետո հաստատում, թե՝ վայ, մոռացել էինք, դրա կեսն էլ ա ադրբեջանցիներինը։

Օրը մի գյուղի ժողովուրդ զարթնում ու իմանում ա, որ իրենց գյուղն էլ են հանձնելու, որի մասին խոսք չկար մինչ այս։ Սա ի՞նչ ա, եթե ոչ անտերություն։ Հայաստանում իշխանություն չկա, կան կոլեկտիվ չթաղած մեռելներ կառավարությունում։ Ասել եմ, և էլի եմ ասում, էս երկրին տեր ա պետք, տեր, ո՛չ խորհրդարան, ո՛չ վարչապետ, այլ տեր, ով կարող է տեր կանգնի մեզ, մեր հայրենիքին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ