26 11 2020

Ձեզ հարց տվել եք՝ էլ ի՞նչ պիտի լինի, որ թողեք ու գնաք, ի՞նչ չեք արել, որ ուզում եք հասցնել․ Արփինե Հովհաննիսյան

Ձեզ հարց տվել եք՝ էլ ի՞նչ պիտի լինի, որ թողեք ու գնաք, ի՞նչ չեք արել, որ ուզում եք հասցնել․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ն. Փաշինյանի թիմ կոչվածն իր նման անսահման անամոթ է։ Մեկն ասում է ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ այնպիսին չեն, որ գնան, մյուսն ասում է հող հանձնել չի եղել պարտվել ենք, մյուսն ասում է դավաճան չենք եւ այլն։ Ինքնասիրության իսպառ բացակայությունն ու անթերի տգիտությունը սրանց այն աստիճան են կուրացրել, որ բարոյալքման անդունդը վազելով են լցվում։ Թերացումը ո՞րն է։ Ահռելի զոհե՞րը, հազարավոր վիրավորնե՞րը, գերինե՞րը, անտուն մնացա՞ծ մարդիկ։ Իսկ ո՞ր հարցում չեք թերացել։ Պարգեւավճար բաժանելո՞ւ, լկտիաբար ստելո՞ւ, կոռուպցիայով զբաղվելո՞ւ, տիկին վարչապետի փիառի՞, ատելություն տարածելո՞ւ, ֆեյքով հայհոյելո՞ւ։ Առանց կրակոցի Քարվաճառը հանձնածների ու վարդենիսցու մեջքի հետեւը թուրք կանգնացրածների սուրճի մասնագետը պատմում է, որ իրենք պարտվել են, հայրենիք չեն տվել:

«Անբարոյականության ու տգիտության» ֆակուլտետի առաջադեմ շրջանավարտներ,

«Բարոյալքման ու պնդերեսության» թեքումով դպրոցի մշտական աշակերտներ,

«Անինքնասիրության ու դավաճանության» ֆակուլտետի հավերժ դասախոսներ

Ձեզ հարց տվել եք, թե էլ ի՞նչ պիտի լինի, որ թողեք ու… գնաք ստեղից։ Ո՞ր դեպքերում է կառավարությունը հեռանում։ Էլ ի՞նչ չեք արել, որ ուզում եք հասցնել…

Ինչպես մի գիշերում ձեզնից գաղտնի ստորագրեց ու հայրենիք վաճառեց, էդպես էլ հրաժարական է տալու ու կանգնեք փաստի առաջ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ