ԱԺ-ն քիչ առաջ դեմ քվեարկեց «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագծին:
Նախագիծը մերժվեց. դեմ քվեարկեց 56, կողմ՝ 36, ձեեռնպահ՝ 2 պատգամավոր:
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը քննարկելու նպատակով: Նախագիծը հեղինակել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը