26 11 2020

Եկեք ով է մեղավորը թողնենք մի կողմ, հասկանանք ինչ պետք է անենք․ Վլադիմիր Վարդանյան



Կոչ եմ անում Կիմ Բալայանին դադարեցնել հացադուլը։ Նա Հայաստանին շատ պետք է։ Բոլորին, այդ թվում՝ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին կոչ եմ անում վերադառնալ երկխոսության։ Դա կարևոր է կայունության և հետագա համատեղ աշխատանքի տեսակետից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Բոլորը մեղադրանքներ են ներկայացնում, և ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ անել, մասնավորապես, վարձկանների առումով, որոնք ոչ մի տեղ չեն գնացել, թուրք զինվորականների ներկայության առումով, Ֆրանսիայի Սենատի բանաձևի առումով։ »,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ