Մենք բացարձակ և միանշանակ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացին:
«Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական հաշվեհարդար է Գագիկ Ծառուկյանի հետ և սա բացառապես այդ տամաբանության շրջանակներում է տեղավորվում: Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակում, իշխանության ներկայացուցիչներն են, որ իրենց կյանքի նպատակ, սրբություն համարում են միայն մանդատը և կարևորում են այն: Մենք ընդամենը գործ ունենք փոքրոգի, քինախնդիր, վախկոտ մարդկանց հետ, որոնք այս ձևով փորձում են հաշվեհահարդար լինել»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը