Նշանակումը կլինի նոր այդ ժամանակ կարծիք կհայտնեմ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ էկոնոմիկայի նախարար կարող է բիզնեսմեն նշանակվել:
«Ամեն դեպքում, բիզնեսմեն կնշանկվի, թե ոչ, թե գիտնական, ցանկացած թեկնածուի պարագայում մանրամասն քննարկումներ են իրականացվում, և որոշումը կայացվում է ոչ պահի տակ, ոչ էլ այլ բաներ հաշվի առնելով, ուղղակի հասկանում են այդ մարդը ի վիճակի՞ լինելու է ինչ-որ փոփոխություններ կատարել, ունի՞ բավարար փորձ, գիտելիքներ»:
Հարցին՝ ինչ է փոխվելու կառավարության կազմը փոխելով, արդյո՞ք կորսված տարածքները հետ են բերվելու, պատգամավորն ասաց. «Որևէ մեկը չի ասել, որ Արցախի հանձնված հողերը կադրային փոփոխություններով հետ պետք է բերվեն, կադրային փոփոխությունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի, որովհետև Հայաստնաը դեռ պետք է գոյատևի, և պետք է տնտեսությունը ու մնացած կառույցները, համակարգերը նորմալ աշխատեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը