25 11 2020

Դուք մորուքով ոստիկան տեսել եք. ԱԱԾ նախկին տնօրեն դիմակավորված «իրավապահների» մասին



«Եղան բազում հայտարարություններ, որ չինական տարբերանշանով անհասկանալի համազգեստով մարդիկ ոստիկանության հետ որևէ կապ չունեն։ Անգամ փաստեր ներկայացնելու կարիք չկա, քանի որ եթե աշխատում ես իրավապահ համակարգում, հասկանում ես ամեն ինչ։ Հարցն այն է, որ միտինգ ցրելու ձև կա, իսկ չինական հանդերձանքով մարդիկ այդ առումով գործել են ոչ պրոֆեսիոնալ»,–ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ եթե ուշադիր նայենք չինական հանդերձանքով միտինգ ցրողներին, ապա կնկատենք` շատերի դիմակի տակ մորուք կա։ Վանեցյանը հարց ուղղեց լրագրողներին, թե տեսե՞լ են գոնե մեկ ոստիկան, որը մորուք ունի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ