24 11 2020

Պուտինը 2 մլն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում գործունեության համար. Լավրով



Վերջերս Մոսկվայում այցով էր Կարմիր խաչի միջազգային կազմակերկպության նախագահը, ով պատմել է մեզ Լեռնային Ղարաբաղում իրականացվող ծրագրերի մասին: Այդ մասին Россия 24 -ի եթերում հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Նախագահ Պուտինն աջակցել է առաջարկությանը, համաձայն որի` ԿԽՄԿ-ում ՌԴ-ի կողմից արվող հերթական` 2 մլն եվրոյի կամավոր վճարն ուղղվի Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ կառույցի աշխատանքներին աջակցելուն»,- ասել է Լավրովը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ