Yerevan.Today-ի գլխավոր խմբագիրը գրում է․
«էս անմեղսունակները, պատերազմը վարի տալուց, ստորացուցիչ կապիտուլիացիան ստորագրելուց հետո, գոնե հիմա փոխանակ գործով զբաղվեն, 1000 ու մի սոցիալական, առողջապահական, էլ դիվանագիտական, էլ գերիների, էլ անհետ կորածների հարցեր կան, գյուղեր կան, որ չգիտեն՝ տարհանում-հանձնում են, թե չէ, կովիդից հիվանդանոցների բոքսերում տեղ չկա, մորգերում տեղ չկա․․․ մի քանի բան ես նշեցի, մի 50 բան էլ դուք կավելացնեք: Էս ամենի փոխարեն նկատել ե՞ք ինչով են զբաղված։
1. Քրեական հետապնդման են ենթարկում իրենց դավաճան ասողներին, ձերբակալություններ ու խուզարկումներ
2. Այս օրով խորհրդարանական կոչվող երկրում, ԱԺ ԽՈՐՀՈՒՐԴԸ, հավաքվում ա, ու գիտե՞ք ինչ հարցով, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու համար դիմի Սահմանադրական դատարան։ Թե՝ հարգելի ՍԴ, Ծառուկյանը, լինելով դեպուտատ, ոնցոր ձեռնարկատիրությամբ ա զբավել: Երևի թե նաև խնդրել են, արագ քննել գործը, թե չէ, առանց էդ հարցի լուծման, ոչ գերի ընկածներին կարող են վերադարձնել, ոչ անհետ կորածներին գտնել:
Չէ դուք հասկանում ե՞ք էս օրով ինչով ա զբաղված ԱԺ կոչված խմբակը։ Հա, դե Փաշինյանն էլ նույն իր ամպլուայի մեջ՝ կորածների հարազատներին ընդունում ա, խոնարհվում ա, ասում ա այ հենց հիմիկվանից սկսում եմ զբաղվել էդ հարցով, գնացեք տուն, դուրս մի եկեք՝ կզանգեմ: Հա, մեկ էլ չպետքական մի նախարարին փոխում ա մյուսով: Երևի իրենք իրոք հավատում են, որ շանս ունեն մնալու իշխանության, չնայած Փաշինյանը, ասում են, ամեն բան կարգավորել ա, սպասում ա համապատասխան օրվան:
Հա, քիչ էր մնում մոռանայի, մեկ էլ իշխանական ինչքան ֆեյք-բան կա, ով ինչ ասում-խոսում ա, հացադուլ ա անում, հավաք, ակցիա, մտնում ու տակը գրում են՝ «հերիք ա խոսաք, գնացեք օգնեք գերի ընկածներին գտնենք, կորածներին գտնենք»... Այ սենց ա լինում...
Չշարունակեմ, մնացածը շատերս գիտեինք, ցավոք, նաև տեսանք: Զուգահեռ Փաշինյանի ադրբեջանցի եղբայրն արդեն էս ցուցանակն ա փոխում։ «Բարի գալուստ Արցախ», չէ մի welcome to Azerbaijan: Սենց որ գնա, Ստեփանակերտի ցուցանակն էլ կփոխեն, քանի որ էս ախմախները զբաղված են ներսում ընդդիմադիրների գլխին սարքելով։ Առաջ էլ էին դրանով զբաղված, դրա արդյունքում էլ էսօր էս ցուցանակը փոխելուն հասանք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը