ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ չկա որևէ հիմնավորում, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
«Ինչ տեղի ունեցավ այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, նույնիսկ աբսուրդի վերջին գագաթն էր։ Որեւէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Սույն տիկինը, որը խոսեց ամեն ինչի մասին, խոսեց շատ երկար, սարսափելի ձանձրալի, զգացվում էր, որ ձեռքը տվել ենք տեքստ, որից ինքը ընդհանրապես գլուխ չի հանում։ Սա անկհայտ քաղաքական հաշվեհարդար է»,- ասաց նա՝ հավելելով, որ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությունը կուղարկվի Սահմանադրական դատարան եւ 30-օրյա ժամկետում ՍԴ-ն կորոշի՝ արդյոք բերված փաստարկները հիմնավոր են ու արդյոք Ծառուկյանը պետք է զրկվի մանդատից, թե ոչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը