24 11 2020

Հանուն ինչի՞ էր Նիկոլը կիրառում նույն մոդելը, ինչ Հեյդար Ալիևը՝ Արցախյան առաջին պատերազմին․ Արգիշտի Կիվիրյան

Հանուն ինչի՞ էր Նիկոլը կիրառում նույն մոդելը, ինչ Հեյդար Ալիևը՝ Արցախյան առաջին պատերազմին․ Արգիշտի Կիվիրյան

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«Տարիներ առաջ էր։ Դրսում մասնակցում էի մի կոնֆերանսի, որտեղ կային նաեւ ադրբեջանցի բավականին օդիոզ քաղաքագետներ։ Իրենցից մեկը քաղաքական շրջանակներում հայտնի անձ էր, իրենց նախկին նոմենկլատուրայի անդամ, որի հետ ընդմիջմանը մի անգամ խոսում էինք եւ նա ներկայացրեց իր կարծիքը Արցախյան առաջին պատերազմի ժամանակների իրադարձությունների մասին։ Միտքը մոտավոր հետեւյալն էր. Ալիեւ ավագին ոչ այդքան հուզում էր այդ պատերազմը, ինչքան սեփական իշխանության ամրապնդումը, ինչպես նաեւ Ադրբեջանի ապագա կոմունիկացիոն նախագծերը։

Հեյդարը հասկանում էր, որ արդյունավետ կերպով պատերազմի վարումը այն կդարձնի բավականին երկարատեւ, ցանկացած պարագայում անհայտ ելքով։ Սակայն ադրբեջանական հասարակության մեջ ուժեղ էին ազգայնական տրամադրությունները եւ այդ պատերազմը ամեն գնով ու մինչեւ վերջ շարունակելու ցանկությունը։ Ու Ալիեւ ավագը գտավ սեփական ժողովրդի այդ ցանկությունը զսպելու պարզունակ, բայց գործուն բանաձեւը՝ ով ամեն գնով ցանկանում էր Ղարաբաղը, լցնում էին ավտոբուսները ու այդպես էլ անպատրաստի մի անգամից ուղարկում էին ռազմաճակատ՝ նպատակը, որ թափվեր այնքան արյուն, որ այդ պատերազմի կանգնեցումը սեփական երկրիդ քաղաքացիների շրջանում էլ ոչ մի հարց չառաջացնի, որոշների մոտ էլ որպես փրկություն դիտարկվի։

Ինչպես նշեց այդ ադրբեջանցի քաղաքագետը, Ալիեւ ավագը հասավ իր նպատակին, անպատրաստի սեփական քաղաքացիներին կոտորածի ուղարկելով եւ մեծ արյուն ապահովելով հասնել հասարակության շրջանում պատերազմը սառեցնելու մոդելի ընդունելի լինելուն, ինչը թույլ տվեց Հեյդարին արդեն անվտանգ կերպով զբաղվել սեփական իշխանությունը ամրապնդելով։

Այս պարագայում մեզ մնում է հասկանալ, հանուն ինչի էր Նիկոլը կիրառում այս նույն մոդելը՝ ոչ թե պատերազմի արդյունավետ կազմակերպում, այլ մեծ արյան գնով հայ հասարակության շրջանում պատերազմը դադարեցնելու ընդունելիության ապահովում՝ ահռելի տարածքային կորուստների պատարագայում...»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ