Գերիների հարցը ամենանրբանկատ և ամենացավոտ հարցն է։ Բազմիցս ծնողներն ասել են, որ ավելի լավ է իմանանք, որ մեր տղան զոհվել է, քան գերի է ընկել։ Որևէ պատերազմից հետո դրանից ծանր խնդիր չի լինում։ Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Ես պետք դժգոհությունս հայտնեմ իշխանության կողմից այդ հարցի մոտեցումից։ Կարծես՝ ձեռքերը ծալել և խնդիրը թողել են մեկ օղակի վրա։ Երեկ էլ պոպուլիստական երկու քայլ են անում՝ հանդիպելով հարազատների հետ։ Իրականում սիստեմատիկ աշխատանք է պետք․ մյուս նախարարությունները պետք է անեն նույնչափ գործ, ինչպես անում է հավաքող և որոնումը կազմակերպող այդ խումբը»,- ասաց իրավապաշտպանը։
Ալավերդյանի խոսքով՝ եռակողմ համաձայնագրում գերիների մասով պետք է նույն ճշգրտությամբ ժամանակցույց լիներ, ինչպես հող հանձնելու դեպքում էր։
Հարցազրույցը վարեց Էմմա Հովսեփյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը