24 11 2020

Իմ ձերբակալումն ու խուզարկությունը տեղի են ունեցել ուղիղ հանձնարարությամբ. Միհրան Հակոբյան



Նոյեմբերի 24-ի առավոտյան Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել նախկին պտգամավոր, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի տանը: Լրագրողների հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ խուզարկություն է իրականացվել այն գործով, որով մեղադրանք է առաջադրվել իրեն:

«Առգրավել են գործի ու իրադարձությունների հետ կապ չունեցող ինչ-որ բաներ: Այս ամենը տեղի է ունեցել խախտումներով, որովհետև դատարանի որոշման մեջ ամրագրված է՝ քննիչներից ով պետք է կատարեր խուզարկությունը, բայց խուզարկությունն այլ անձ է կատարել», - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ