ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել է նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Արփինե Հովհաննիսյանը։
«Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներին։ Բաց աղբյուրներից ինձ հասանելի դարձած անունները կներառվեն նամակի մեջ։ Խնդրում եմ ինձ տեղեկացնել բոլոր երեխեքի անուն ազգանունները, որոնք կան տարատեսակ տեսանյութերի մեջ։
Սա լրացուցիչ լծակ է այս հարցում փորձելու որեւէ լուծում գտնել։
Հ.Գ. ԵԽԽՎ-ում աշխատելու ժամանակահատվածում ձեռք բերած անձնական շփումներս նկատի ունենալով՝ վաղը նաեւ կխոսեմ նրանցից ոմանց հետ»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը