23 11 2020

Շուշին հանձնվեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» բղավոցների ներքո․ Արեգնազ Մանուկյան

Շուշին հանձնվեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» բղավոցների ներքո․ Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանը գրում է․

«Քայլարածները մտքի նոր գոհարներ են շաղ տալիս։ Սեփական կաշին փրկելու համար համարյա հայտարարում են, որ նախկիններն իրենց գլխին հեղափոխություն են սարքել, իշխանություն տվել, որպեսզի հետո մեղադրեն հող հանձնելու մեջ։

Լենա Նազարյանի ասածից ստացվում է, որ իրենք 7 շրջանը հանձնելու ժառանգություն են ստացել նախորդներից, բայց որպեսզի իրենց չասեն «հող հանձնող», որոշել են հողերը հանձնել ոչ թե բանակցություններով, այլ պատերազմով։ Արդյունքում հանձնել են ոչ թե 7, այլ ինն ու կես շրջան, գումարած՝ հազարավոր զոհերը և Արցախի պետականության կորուստը։

Իրենք Արցախի մեծ մասը հանձնել են՝ վախենալով ֆեյսբուքյան «դիսլայքերից»։ Այսինքն՝ Շուշին Ցուկերբերգն է գրավել։

Հիշեցում․ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ինքը Արցախի հարցով բանակցությունները սկսում է սեփական կետից։ Այդ սեփական կետի հիմքերը դրվեցին Դուշանբեում ու ավարտվեց կապիտուլյացիոն ակտով։

Մնացածը դատարկ ու դեմագոգիկ խոսակցություններ են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ