Դեռ 90-ականներին ես ասել եմ, որ եկել են իշխանության հավայի հաչացող շները, 30 տարի անց եկավ այդ շների շարունակողը։ Այն մարդը, ով ժամանակին չորեքթաթ ծառայել է մեր առաջին նախագահին, այսօր նա ստիպում է ազգը սիրող մարդկանց իր չոբանի շներով համ փռի ասֆալտին համ ծեփի պատերին, բայց ուզում եմ, որ իմանան որ հետո ամեն ինչ բացահայտվելու է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։
«Թող Նիկոլ Փաշինյանը չմտածի, որ Սադամ Հուսեյնից ու Քադաֆիից էլ ուժեղ տղա է, թող իմանա որ վաղն իրեն նույն բանը կարող է սպասել։ Նիկոլ, մի բան եմ խնդրում, եթե քո մեջ մի քիչ մարդկություն է մնացել՝ հրաժարվի այդ աթոռից, տեսնենք ով է պատրաստ հանձն առնի, որ Պուտինի հետ տղամարդու պես բանակցի, այսօր միայն Պուտինը հարգանքով կխոսի մի մարդու հետ, այն մարդու հետո, ով ժամանակին հայրենիք է ազատագրել․ նա Ռոբերտ Քոչարյանն է»,- ասաց Հակոբկոխյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը