23 11 2020

Պարզպես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսն ու ապագան․ Նախագահի խորհրդականը՝ իշխանությանը

Պարզպես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսն ու ապագան․ Նախագահի խորհրդականը՝ իշխանությանը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը գրել է.

«Այն, որ իրականում Մոսկվային և անձնապես Պուտինին մեծ շնորհակալություն պետք է ասվի, որևէ կասկած չկա։ Բայց պիտի հասկանանք, ով պետք էդա ասի։ Պարտության հանգեցրած իշխանությու՞նը։ Դուք այնպես էլ պարտվել եք, մեզ էլ՝ պարտության հասցրել։ Իսկ հիմա պատկերացրեք, որ Պուտինին ասում է շնորհակալություն մեկը, ով պետք է աշխատի Հայաստանի վաղվա օրվա համար։ Դա կընկալվի առնվազն որպես հնարավորություն։

Դա կընկալվի առնվազն որպես նոր շունչ և հույս։ Իսկ պատրվողները, լինի ՀՀ-ում վաղը կամ էլ 2023 թ-ին կամ Արցախում՝ վաղը կամ էլ 2021-ի ապրիլին, որևէ պարագայում ո՛չ հավատ, ո՛չ վստահություն, ո՛չ էլ նոր շունչ կամ հույս կարող են բերել։ Լավ ինչքան կարելի է չհասկանալ, որ պարտվածը կամ նրա օրոք պարտություն ընդունողը, պետք է հեռանան։ Օր առաջ։ Առնվազն հայ ազգին եղած հնարավորությունից մի՛ զրկեք։ Հեռացե՛ք։ Գոնե հնարավորության տվեք որ գան նորերը, որոնք կունենան առնվազն հնարավորություն իրենց շահերը 100 տոկոսով բավարարած այլոց կողքին մի կամ երկու հայկական շահ առաջ տանելու համար։ Պարզապես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսը, հնարավորությունն ու ապագան։ Մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ