21 11 2020

Ես Արցախում էի, երբ զանգահարեցին ու ասացին, որ Փաշինյանը հանձնարարել է «Ալֆա»-ն տանել Իջևան ու ժողովրդին ծեծել. Վանեցյան

Ես Արցախում էի, երբ զանգահարեցին ու ասացին, որ Փաշինյանը հանձնարարել է «Ալֆա»-ն տանել Իջևան ու ժողովրդին ծեծել. Վանեցյան

Այսօր Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Իջևանում հայտնի ակցիաների ժամանակ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է իրեն ու Վալերիյ Օսիպյանին և ասել, որ արյան գետեր է ուզում, ուզում է, որ իրավապահները «սատկացնեն հավաքվածներին»:

Հավաքից հետո Վանեցյանն ասաց, որ իր ասածները չեն կարող հերքվել, ինքը ավելի մանրամասն կարող է պատմել.

«Հիշո՞ւմ եք՝ Իջևանում զանգվածային անկարգություններ եղան, և ես հայտնվեցի այնտեղ: Շատերի կողմից քննադատություն կար, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենը հասակական վայրում կարգուկանոն ապահովելու հարցում: Շատ պարզ մի պատճառ կար: Ես այդ օրն աշխատանքային այցով Արցախում էի: Ինձ զանգահարեց Վալերի Օսիպյանն ու ասեց, որ Իջևանում իրավիճակը լարված է: Այնուհետև ինձ զանգահարեց իմ տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը և ասեց՝ վարչապետը հանձնարարել է, որ մեկնենք Իջևան, Ալֆա ջոկատայիններին տանենք, որ ժողովրդին ծեծեն: Ասեցի՝ հանկարծ նման բան չանեք, որովհետև այդ վարչությունը նախատեսված է այլ գործառույթների՝ հակաահաբեկչական գործառույթներ իրականացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը զանգում էր ինձ, Օսիպյանին, ասում էր՝ «ջարդեք, սատկացրեք, սպանեք, արյան գետեր եմ ուզում տեսնել»: Ասում էինք, որ չի կարելի», - ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ ինքն ու Օսիպյանը չեն տրվել ապօրինի հրամաններին և էմոցիաներին ու կարողացել են առանց արյան գետերի կանխել վտանգը:

Հարցին՝ կան արդյո՞ք ապացույցներ, Վանեցյան ասաց, որ իր խոսքն ապացույց է. «Կարծում եմ, որ Օսիպյանի խոսքն էլ է ապացույց լինելու»:

 

Վանեցյանն ասաց, որ ժամանակի մեջ ամեն ինչի մասին կխոսեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ