20 11 2020

Պուտինը ՌԴ փոխվարչապետին հանձնարարել է քննարկել ԼՂ բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու հարցը

Պուտինը ՌԴ փոխվարչապետին հանձնարարել է քննարկել ԼՂ բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել ԼՂ բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու մասին հարցը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Ալեքսանդր Վալենտինի, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հարցի շուրջ, որ ձմեռ է մոտենում, լեռնային տարածք է, և այնտեղ ցուրտ է, և ցրտերն արդեն մոտենում են: Այդ իսկ պատճառով հայկական կողմի հետ խոսելիս այս պահին պետք է հաշվի առնել այդ հարցերը: Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել այդ հարցին», ,- գործակալության փոխանցմամբ՝ Պուտինն ասել է ռուս խաղաղապահ առաքելության աշխատանքների մասին խորհրդակցության ժամանակ:

Նա նաև խնդրել է Նովակին այդ հարցով առանձին զեկույց ներկայացնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ