20 11 2020

Ղարաբաղի հարցով փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է. Պուտին

Ղարաբաղի հարցով փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է. Պուտին

Պատերազմի վերսկսվելու դեպքում մարդկանց արյունը կլինի նրանց ձեռքերին, ովքեր կփորձեն խափանել Ղարաբաղի հարցով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն`ուրբաթ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանն առնչվող հարցերով նիստում, հայտնում է ТАСС-ի տելեգրամյան ալիքը:

ՌԴ նախագահը նման կերպ է արձագանքել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն խոսքերին, թե ի հայտ են գալիս Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու գաղտնի, քողարկված փորձեր: Պուտինն ընդգծել է, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ