Մեզ համար, Ռուսաստանի համար այս կարգի բախումները և դրանց կարգավորումն առանձնահատուկ կարևորություն ունեն, մեզ համար դրանք դատարկ խոսքեր չեն՝ հաշվի առնելով, որ միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ ապրում են Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ուրբաթ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանն առնչվող հարցերով նիստում, գրումէ ТАСС-ը։
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը «դարավոր կապեր ունեն»:
«Սա մեզ համար ունի նաև ներքաղաքական արժեք և շատ հետաքրքիր է ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղաքականության տեսանկյունից», - ասել է նա:
Ըստ Պուտինի` ՌԴ-ի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարևոր է ներքին անվտանգության տեսանկյունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը